Վրաստանում ուսումնական տարեսկզբի կապակցությամբ, ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այցելեց Թբիլիսիի թիվ 104 հանրային հայկական դպրոց։
Դեսպանն իր ողջույնի և շնորհավորանքի խոսքը հղեց կրթօջախի աշակերտներին, տնօրինությանը և մանկավարժներին․ մաղթելով նվաճումներով հարուստ, գիտելիքահեն տարի։ Նա կարևորեց դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտի դերն իբրև հայ-վրացական դարավոր բարեկամության յուրովի դեսպանի։
Ա․Սմբատյանը գրքեր նվիրեց օրվա փոքրիկ հերոսներին՝ դպրոցի առաջին դասարանցիներին։