Газета "Ахпюр"

ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակում կայացել է հանդիպում Ստեփանավանի դպրոցականների հետ

2026-06-18 10:07 Наука и образование Политика
Հունիսի 16-ին ՀՀ Ազգային ժողովի «Բաց դաս» ծրագրի շրջանակներում հանդիպեցի Ստեփանավանի Գրիգոր Լուսավորչի անվան թիվ 2 հանրային դպրոցի աշակերտների և ուսուցիչների հետ։ Աշակերտների բարձրացրած հարցերը հիմնականում առնչվում էին երիտասարդության, կրթության, արդիական տեխնոլոգիաների և նմանատիպ այլ խնդիրներին։ Փաստեցինք, որ կառավարության դպրոցաշինության, ուսուցիչների վերապատրաստման և կրթության ոլորտին վերաբերվող այլ բարեփոխումներն էապես նպաստում են մատաղ սերնդի կրթության որակի բարձրացմանը։

Հատկանշական է, որ ի տարբերություն նախկինում նման հանդիպումների, աշակերտները չխոսեցին անվտանգային խնդիրների մասին։ Սա հստակ ցուցիչ է այն մասին, որ ՀՀ կառավարության որդեգրած խաղաղության օրակարգը համոզիչ է նոր սերնդի համար։
Կեցցե՛ն մեր խոհեմ երեխաները, ովքեր իրենց հասուն վարքագծով անընդհատ ապացուցում են, որ մեր պետությունն ապագա ունի։