Газета "Ахпюр"

Հայաստանի ներկայացուցիչները մասնակցել են Բաթումում կայացած «Nike» սպորտային ֆիլմերի միջազգային կինոփառատոնին

Спорт Искусство, ТВ, Кино и Театр
Ս.թ. սեպտեմբերի 6-ից 12-ը Բաթումում կայացավ «Nike» սպորտային ֆիլմերի երկրորդ միջազգային կինոփառատոնը, որի ժյուրիի կազմում, ինչպես և նախորդ տարի, Հայաստանից ընդգրկված էր կինոռեժիսոր, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Արսեն Առաքելյանը։

Ոչ մրցակցային ֆիլմերի ցանկում էր Արսեն Առաքելյանի՝ հայ հայտնի սուսերամատիկ, միջազգային կարգի սպորտի վարպետ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ օլիմպիական կոմիտեի փոխնախագահ, Սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի (FIE) փառքի սրահի անդամ Արմեն Գրիգորյանի մասին «Սպորտի ազնվականը» վավերագրական հեռուստաֆիլմը։

Փառատոնին հրավիրված Արմեն Գրիգորյանը պարգևատրվեց Սպորտի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար մրցանակով։