2026 թվականի մայիսի 24-ից հունիսի 6-ը Բաթումում անցկացված Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության շրջանակներում Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության անձնակազմը մասնակցել է առաջնության մի շարք միջոցառումների։ Առաջնության ընթացքում հայ շախմատիստները հյուրընկալվել են Բաթումում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունում, քննարկվել են մրցաշարի ընթացքը, հայկական շախմատի ձեռքբերումներն ու հետագա ծրագրերը։