2023 թվականի մայիսի 25-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանը, «Սուրբ Գևորգ» առաջնորդանիստ եկեղեցում հանդիպեց Թբիլիսիի թիվ 104 հայոց հանրային դպրոցի առաջին դասարանցիներին: Հայր Սուրբը շնորհավորեց փոքրիկներին ուսումնական տարվա ավարտի կապակցությամբ,բարեմաղթանքներ բաշխեց առաջիկա Երեխաների պաշտպանության օրվա առիթով և բաժանեց «Սամարացու քսակ» բարեգործական ընկերութան նվերները: Օրը բոլորի համար դարձավ տոնական,, ուրախ և անակնկալներով հագեցած:
