Սիրելի՛ հայրենակիցներ,
«Ջավախք» հայրենակցական-բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ջանքերով հունիսի 26-ին Կինոյի տանը տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության առաջին գեներալ-գնդապետ, Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս, Երևանի պատվավոր քաղաքացի, ծնունդով Ջավախքից լեգենդար զորահրամանատար Գուրգեն Դալիբալթայանի ծննդյան 100 ամյակին նվիրված հուշ-երեկո։ Հավաքվել էին զորավարի հարազատները, բարեկամները, մտերիմները, զինակից ընկերները, զորավարին հարգող և գնահատող մարդիկ։
Ելույթներ ունեցան միջոցառման կազմակերպիչ, «Ջավախք» ՀԲՀԿ նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, ՀՀ ՊՆ ներկայացուցիչ գնդապետ Բարեղամ Մուրադյանը, Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը, Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը, զորավարի կենսագիր, «Հայկական հանրագիտարանի» գլխավոր խմբագիր-տնօրեն Հովհաննես Այվազյանը, ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և գեներալ-մայոր Գեորգի Ֆարյանը։ Բանախոսները ներկայացրին Գուրգեն Դալիբալթայանի անցած մարտական ուղին, բանակաշինության գործում նրա ունեցած պատկառելի ավանդը, ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած նշանակալի ներդրումը, պարզ և հասարակ, ազնիվ մարդկային կերպարը։
Համերգային ծրագրում ելույթ ունեցան սիրված երգիչ Մասիս Հունանյանը և ՀՀ Զինված ուժերի երգի ու պարի համույթը։
Միջոցառումն անցավ ջերմ և մտերմիկ մթնոլորտում։
Ներկաները շնորհակալ էին Գուրգեն Դալիբալթայանի մեծարման երեկոյի համար։
Հ.գ. Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, Կինոյի տան տնօրեն Հարություն Խաչատրյանին և գործարար Արամ Մանուկյանին՝ միջոցառման կազմակերպման գործում աջակցության համար։