Թբիլիսիում տեղի ունեցավ «Հանրային/պետական հաստատությունների վերափոխում. նորարարություն, հաշվետվողականություն, մասնակցություն և ներառականություն» խորագրով ՄԱԿ Հանրային ծառայությունների ֆորումը (UN Public Service Forum 2026), որին մասնակցեց Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Վ. Պողոսյանը:
Միջոցառումը հանդիսանում էր ՄԱԿ-ի հանրային կառավարման ոլորտի կարևորագույն միջազգային հարթակներից մեկը և միավորում էր պետական կառավարման ոլորտի նախարարների, բարձր պաշտոնյաների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների, գիտական շրջանակների և քաղհասարակության ներկայացուցիչների ։ Բացման խոսքով հանդես եկան Վրաստանի վարչապես Ի. Կոբախիձեն, արդարադատության նախարար Պաատա Սալիան, ՄԱԿ գլխավոր քարտուղարի տնտեսական և սոցիալական հարցերով տեղակալ Լ. Ցզյունհուանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: