2026 թվականի մայիսի 18-ին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանը Բաթումի արվեստի թանգարանում մասնակցել է Թանգարանների միջազգային օրվա և Ազգային տարազի օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը։
Աջարիայի թանգարանների միության նախաձեռնությամբ և Աջարիայի ԻՀ մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացվել է «Հագուստը որպես արվեստի գործ» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են վրացական, մասնավորապես՝ աջարական ազգային, ավանդական և բեմական տարազներ՝ թանգարանային ֆոնդերից։
Իր ելույթում գլխավոր հյուպատոսը շնորհավորել է ներկաներին՝ ընդգծելով թանգարանների կարևոր դերը պատմական հիշողության պահպանման, մշակութային ժառանգության փոխանցման և հայ-վրացական մշակութային կապերի ամրապնդման գործում։
Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել նաև Աջարիայի թանգարանների միության տնօրեն Թեոնա Զոիձեն, Աջարիայի ԻՀ մշակույթի նախարարի տեղակալ Իրմա Աբուլաձեն և թանգարանների ղեկավարներ։
🔹Նույն օրը ՀՀ գլխավոր հյուպատոսը ներկա է գտնվել նաև Բաթումի սպորտային համալիրում կայացած Ազգային տարազի օրվան նվիրված միջոցառմանը։