Սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Ադրբեջանում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Ադրբեջանում։«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ Աղվերանում ապրիլի 29-ին տեղի ունեցած հանդիպման արդյունքներով կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել Ադրբեջանի Հանրապետությունում հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվը: