Газета "Ахпюр"

Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսը հանդիպել է Աջարիայի Գերագույն խորհրդի նախագահին

Политика
2026 թվականի մայիսի 8-ին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանը հանդիպել է Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Ցոտնե Անանիձեի հետ։

Գլխավոր հյուպատոսը շնորհավորել է Ցոտնե Անանիձեին բարձր և պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական միջտարածաշրջանային համագործակցության զարգացման, ինչպես նաև մշակույթի, կրթության և զբոսաշրջության ոլորտներում համատեղ ծրագրերի ընդլայնման հնարավորությունները։
Կարևորվել են Աջարիայի և Հայաստանի մարզերի միջև ձևավորված ակտիվ կապերը և վերահաստատվել համագործակցության շարունակական զարգացման պատրաստակամությունը։

Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Անզոր Բոլքվաձեն, Աջարիայի ԻՀ ԳԽ անդամ Մինդիա Դիասամիձեն և Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական Հասմիկ Հասմիկյանը։
Made on
Tilda