Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և «Հանրային լրագրության ակումբ» հասարակական կազմակերպությունը համատեղ կազմակերպել են երկօրյա սեմինար, որը համախմբել էր հայաստանյան մեդիա դաշտը ներկայացնող 11 լրագրողների՝ քննարկելու ԵՄ–Հայաստան ռազմավարական գործընկերության օրակարգը և վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունն ու վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Միջոցառման բացմանը Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն անդրադարձավ է անկախ և փաստահեն լրագրության կարևորության մասին՝ շեշտելով նաև լրագրողների դերը հանրությանը մարդկանց միջև շփումների և վիզաների և այլ թեմաների վերաբերյալ վստահելի և համապարփակ տեղեկատվություն փոխանցելու գործում։ Նա նշել է, որ նման ձևաչափով հանդիպումները լրագրողներին օգնում են ավելի լավ կողմնորոշվել բարդ և հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերում և նպաստում են ԵՄ-ին վերաբերող թեմաների փաստահեն ու հիմնավորված լուսաբանմանը։ Սեմինարի ընթացքում լրագրողները հնարավորություն են ունեցել դեսպանների, հյուպատոսների և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ քննարկելու ԵՄ–Հայաստան համագործակցության ընթացքը, ներառյալ՝ վիզաներին առնչվող հարցեր: Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը լրագրողներին ներկայացրեց հակիրճ տեղեկատվություն վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի վերաբերյալ: