2026 թվականի հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանը այցելել է «Ալեքսանդր Մանթաշյանց» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի «Գրիգոր Լուսավորիչ» նախակրթարան, շնորհավորել է փոքրիկներին տոնի առթիվ՝ մաղթելով նրանց անհոգ ու երջանիկ մանկություն, առողջություն, շատ ժպիտներ և խաղաղություն։
