Газета "Ахпюр"

Թբիլիսիում անցկացվել է Հայաստան–Վրաստան լոգիստիկայի և առևտրի համաժողովը

2026-06-23 12:30 Политика Экономика
Հունիսի 19-ին Թբիլիսիում կայացավ «Armenia–Georgia Logistics and Commerce Forum 2026» խորագրով համաժողովը, որը կազմակերպվել էր eLogiFest-ի և eCommerce Association-Georgia-ի համագործակցությամբ։

Համաժողովը համախմբել էր Հայաստանի և Վրաստանի բիզնեսի, առևտրի, լոգիստիկայի և էլեկտրոնային առևտրի ոլորտների ներկայացուցիչներին՝ նպատակ ունենալով խթանել երկկողմ տնտեսական համագործակցությունը, ընդլայնել գործարար կապերը և քննարկել երկու երկրների միջև առևտրաշրջանառության, ինչպես նաև մատակարարման շղթաների զարգացման նոր հնարավորությունները։

Իր ողջույնի խոսքում Վրաստանում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Արեն Առաքելյանը նշեց Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության, առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման և տարածաշրջանային փոխկապակցվածության ամրապնդման կարևորությունը։