🇦🇲🤝🇪🇪 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողությանը, որը կայացել է նախարար Ցահքնայի՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում։ Իր ելույթում նախարար Միրզոյանը նշել է⤵️ 💬 «Սա իսկապես շատ կարևոր իրադարձություն է։ Այն, իհարկե, արտացոլում է Էստոնիայի, Էստոնիայի կառավարության և անձամբ Ձեր հանձնառությունը, սիրելի՛ ընկեր, զարգացնելու Հայաստան-էստոնիա հարաբերությունները, ինչպես նաև շարունակելու աջակցությունը՝ ցուցաբերելով ամուրաջակցություն Հայաստանի ժողովրդավարությանը և Հայաստանի ժողովրդին՝ իր ազատության, ինքնիշխանության, իհարկե նաև տարածքային ամբողջականության և ժողովրդի բարեկեցության ձգտման ճանապարհին։ Այս նույն աջակցությունն ենք մենք զգում ոչ միայն երկկողմ մակարդակում, այլև լիովին Հայաստան-ԵՄ հարաբերությունների շրջանակներում։ Չի եղել որևէ հարց կամ խնդիր, որը բարձրացվել է հայկական պատվիրակության կամ Հայաստանի Հանրապետության կողմից և որը չի ստացել էստոնական պատվիրակության աջակցությունը։ Ուստի մենք բարձր ենք գնահատում ձեր աջակցությունը, բարձր ենք գնահատում ձեր դիրքորոշումը»։ (…) Էստոնիայի նախարար Մարգուս Ցահքնան նշել է⤵️ 💬 «Էստոնիան, փոքր պետություն լինելով, տեսնում է, որ մի շարք երկրներ, հատկապես Եվրոպայում, փակում են իրենց դեսպանությունները, իսկ մենք բացում ենք հինգ նոր դեսպանություն։ Եվ այդ շարքում առաջինը հենց Էստոնիայի դեսպանությունն է Հայաստանի Հանրապետությունում։ Սա մեր առաջնահերթությունն է, քանի որ ես տեսնում եմ, որ Դուք առաջնորդում եք Հայաստանը դեպի խաղաղություն, դեպի եվրոպական արժեքներ, դեպի բարեկեցություն, և մենք ցանկանում ենք լինել ձեր ընկերները։ Մենք իրապես ուզում ենք աջակցել ձեզ: Նորդիկ ժողովուրդները հիմնականում ամենավստահելի ընկերներներն են, ուստի կարող եք հենվել մեզ վրա։ (…) Այն, որ էստոնացիները Հայաստանի բարեկամներն են` շատ հետաքրքիր է։ Չգիտեմ՝ որտեղից է դա գալիս, երևի պատմության խորքերից, բայց մենք ձեզ շատ ենք սիրում՝ որպես հայ ժողովուրդ: Չնայած հեռու ենք միմյանցից, մենք ուզում ենք լինել ձեր կողքին այս դժվարին ժամանակներում։ Դուք պատմական որոշումներ եք կայացնում ոչ միայն ձեր ազգի, այլև տարածաշրջանի և ամբողջ Եվրոպայի համար։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, իմ լավ ընկեր Արարատ, ինչպես նաև հայ ժողովրդին, ձեր համարձակության համար՝ որոշումներ կայացնելու և ձեր ոգուն հետևելու լինելու համար։ Այդ ոգին ազատությունն է։ Մենք գիտենք, որ այսօրվա աշխարհը շատ բարդ է, և, ցավոք, ազատությունը ինքն իրեն չի տրվում․ դրա համար պետք է պայքարել։ Սակայն պատմությունից գիտենք նաև, որ դա երբեք հնարավոր չէ միայնակ անել։ Միշտ անհրաժեշտ են ընկերներ, և կարող եմ վստահեցնել, որ էստոնացիները կմնան ձեր լավագույն ընկերները՝ առնվազն Եվրոպայում, գուցե նաև ամբողջ աշխարհում»։