Հարգելի հայրենակիցներ, Տեղեկացնում ենք, որ մեկնարկել է ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի հայտերի ընդունումը: Ծրագիրը նպատակ ունի հնարավորություն ընձեռել սփյուռքահայ երիտասարդներին՝ ընդլայնելու իրենց պատկերացումները Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական և այլ խնդիրների մասին, աջակցել համայնքային կյանքում նրանց առավել ներգրավմանն ու գործունեության արդյունավետության բարձրացմանը՝ նոր գիտելիքների, հմտությունների, փորձի փոխանակման, գործնական նոր կապերի ձեռքբերման ճանապարհով, նպաստել Սփյուռքի տարբեր համայնքների և Հայաստանի երիտասարդների միջև համագործակցության ձևավորմանն ու զարգացմանը: Ծրագիրը մեկամյա է և ընդգրկում է 2026թ. օգոստոս-2027թ. հուլիս ընկած ժամանակահատվածը: Հայաստանում կանցկացվի երկշաբաթյա դասընթաց` 2026թ. օգոստոսի 24-ից սեպտեմբերի 6-ը, մնացյալ ժամանակահատվածը յուրաքանչյուր մասնակից ծրագրով նախատեսված աշխատանքներ կիրականացնի իր համայնքում: