21 июля в селе Гандза, Ниноцминда, Грузия, состоялось празднование «День Терян», посвященное великому армянскому поэту Вахану Теряну. Посол Армении в Грузии Ашот Смбатян подчеркнул значимость таких инициатив для укрепления армяно-грузинских социальных и культурных связей. Среди почетных гостей были заместитель представителя правительства Грузии Давид Вардиашвили, министр Ширак Торосян, мэр Ниноцминда Анивард Мосоян и многие другие. В рамках праздника гости посетили выставку в Доме-музее Вахана Теряна, мессу в храме Св. Карапета и концертную программу.
Հուլիսի 21-ին հայ մեծանուն գրող Վահան Տերյանի ծննդավայրում` Վրաստանի Նինոծմինդա մունիցիպալիտետի Գանձա գյուղում տեղի ունեցավ մեծ բանաստեղծին նվիրված «Տերյանական օր» տոնակատարությունը։
Միջոցառմանն իր խոսքում Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը ողջունեց արդեն ավանդական դարձած տոնակատարության անցկացումը Վրաստանում` կարևորելով նմանատիպ նախաձեռնությունների նշանակությունը հայ-վրացական հասարակական և մշակութային կապերի ամրապնդման հարցում։ Տոնակատարությանը մասնակցում էին նաև Վրաստանի Սամցխե-Ջավախեթի շրջանում Վրաստանի կառավարության ներկայացուցչի տեղակալ Դավիթ Վարդիաշվիլին, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, ՋԱՀ հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը, բազմաթիվ հյուրեր Հայաստանից և Վրաստանից։
Միջոցառման շրջանակներում հյուրերն այցելեցին Գանձա գյուղում գտնվող Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահ, ներկա գտնվեցին Սուրբ Կարապետ եկեղեցում մատուցված պատարագին, որին հաջորդեց Նինոծմինդայի քաղաքապետարանի կողմից և ՋԱՀ կազմակերպության աջակցությամբ կազմակերպված համերգային ծրագիրը։