Газета "Ахпюр"

Поздравление посла Армении в Грузии Ашота Смбатяна с Новогодними и Рождественскими праздниками

Культура Политика
Поздравление посла Армении в Грузии Ашота Смбатяна с Новогодними и Рождественскими праздниками

С Новым Годом и Рождеством поздравляю наших соотечественников и братский народ Грузии, желаю всего самого наилучшего в наступающем 2024 году

Конец года - хорошая возможность оглянуться назад и оценить проделанную за год работу. 2023 год ознаменовался дальнейшей активизацией политического диалога между Арменией и Грузией, направленного на начало диалога на высоком уровне по стратегическим вопросам между двумя странами. Год был насыщен встречами премьер-министров Армении и Грузии, спикера парламента и отраслевых комитетов, иностранных дел, обороны и ряда других министерств и властей с активным диалогом и взаимодействием для обеспечения более богатым содержанием двустороннего сотрудничества.

Год также сопровождался рядом культурных мероприятий, ознаменовался важным достижением для нашей родной Грузии, присвоением статуса кандидата в Евросоюз. Это победа грузинского правительства и грузинского народа, с чем я еще раз сердечно поздравляю.

Еще раз поздравляю вас, ваши семьи и ваших близких с наступающими праздниками. Пусть 2024 год принесет миру стабильность и прогресс и, в частности, двум нашим братским государствам Армении и Грузии, подарит новую заточку нашему крепкому лону дружбы, которое выдержало испытание веками.
Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանի շնորհավորական ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ մեր հայրենակիցներին և եղբայրական Վրաստանի ժողովրդին` մաղթելով ամենայն բարիք գալիք 2024 թվականին:

Տարվա ավարտը լավ հնարավորություն է՝ հետհայացք նետելու և գնահատելու տարվա ընթացքում կատարված աշխատանքները։ 2023թ. նշանավորվեց Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական երկխոսության էլ ավելի ակտիվացմամբ՝ ուղղված երկու պետությունների միջև ռազմավարական հարցերի շուրջ բարձր մակարդակի երկխոսության մեկնարկի ապահովմանը։ Տարին հագեցած էր Հայաստանի և Վրաստանի վարչապետների, խորհրդարանների նախագահների և ոլորտային հանձնաժողովների, Արտաքին գործերի, Պաշտպանության և մի շարք այլ նախարարությունների և գերատեսչությունների միջև ակտիվ երկխոսությամբ ու փոխգործակցությամբ՝ միտված երկկողմ համագործակցությանը ավելի հարուստ բովանդակություն հաղորդելուն։

Տարին ուղեկցվեց նաև մի շարք մշակութային միջոցառումներով, նշանավորվեց նաև բարեկամ Վրաստանի համար կարևոր ձեռքբերումով՝ Եվրոպական Միության անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակի շնորհմամբ։ Սա հանդիսանում է Վրաստանի կառավարության և Վրաստանի ժողովրդի հաղթանակը, ինչի կապակցությամբ ևս մեկ անգամ հղում եմ իմ ջերմ շնորհավորանքները։

Կրկին շնորհավորում եմ ձեզ, ձեր ընտանիքներին և հարազատներին՝ գալիք տոների կապակցությամբ։ Թող 2024 թվականը կայունություն և առաջընթաց բերի աշխարհին և, ի մասնավորի, մեր երկու եղբայրական Հայաստան և Վրաստան պետություններին՝ նոր շիվեր տալով դարերի փորձություն անցած բարեկամության մեր ամուր կենսածառին։
Made on
Tilda