Газета "Ахпюр"

Բաթումում բացվել է Սեյրան Բարոյանի անհատական լուսանկարչական ցուցահանդեսը

2026-04-23 09:49 Культура Искусство, ТВ, Кино и Театр
2026 թվականի ապրիլի 14-ին Բաթումի ժամանակակից արվեստի սրահում բացվել է բաթումահայ լուսանկարիչ Սեյրան Բարոյանի «Բաթումի պատկերումը» խորագրով անհատական լուսանկարչական ցուցահանդեսը՝ նվիրված նրա կնոջ՝ Իրինա Բարոյան-Յանդյանի հիշատակին։
Ցուցահանդեսում ներկայացված են լուսանկարներ, որոնք արտացոլում են Բաթումի քաղաքային միջավայրը, քաղաքի առօրյան, Աջարիայում հայ համայնքի կյանքն ու հիշողություններ:
Միջոցառումը լայն արձագանք է գտել հասարակության և մշակութային շրջանակներում, լուսաբանվել է Աջարիայի հեռուստաընկերությունների և լրատվամիջոցների կողմից:
Բացման արարողությանը ներկա են եղել Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանը, Աջարիայի Ինքնավար Հանրապետության մշակույթի փոխնախարարներ Իրմա Աբուլաձեն և Վլադիմեր Մգալոբլիշվիլին, տեղական իշխանությունների, հայկական համայնքի և մշակութային շրջանակների ներկայացուցիչներ։