Газета "Ахпюр"

Улица и переулок названы в честь известного армянского кинорежиссёра Сергея Параджанова в Украине

Культура Искусство, ТВ, Кино и Театр
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի Կրոպիվնիցկի քաղաքում հանրահայտ հայ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի պատվին փողոց ու նրբանցք է անվանվել: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ուկրաինական Analitika պարբերականից։

Կրոպիվնիցկիի քաղաքային խորհրդի նստաշրջանի նիստում քվեարկել են Պուգաչովի փողոցն ու նրբանցքը Սերգեյ Փարաջանովի փողոց ու նրբանցք վերանվանելու օգտին:

Փողոցն անվանափոխելու առաջարկը ներկայացրել է Կիրովոգրադի մարզում գործող Ուկրաինայի հայերի միությունը՝ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ՝ Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ։

Ավելի վաղ լրատվամիջոցը հայտնել էր, որ Կրոպիվնիցկիում հող է հատկացվել հայկական եկեղեցու կառուցման համար։

Analitika-ն հավելում է, որ Ուկրաինայի հայերի միությունը` Վիլեն Շատվորյանի ղեկավարությամբ, ակտիվ աշխատանք է տանում ազգային պատմական արժեքների հանրայնացման ուղղությամբ։
Made on
Tilda