Газета "Ахпюр"

Ժաննա Անդրեասյանը ընդունել է Աջարիայի մշակույթի նախարար Էլիսո Բոլքվաձեին

2026-04-09 18:15 Культура Политика
2026 թվականի մարտի 27-ին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Աջարիայի Ինքնավար Հանրապետության մշակույթի նախարար Էլիսո Բոլքվաձեի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում ընդգծվել է մշակութային համագործակցության կարևորությունը և մշակույթի ոլորտում երկկողմ հարաբերությունների զարգացման մեծ ներուժը։
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի, մասնավորապես՝ Աջարիայի և Հայաստանի մարզերի միջև մշակութային համագործակցության ընդլայնման հնարավորությունները, երիտասարդ արվեստագետների և ուսանողների փոխանակման ծրագրերը, ինչպես նաև Լոռու մարզի և Աջարիայի Ինքնավար Հանրապետության միջև ձևավորված գործընկերության մշակութային բաղադրիչի հետագա ամրապնդումը։
Հանդիպմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ալֆրեդ Քոչարյանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեն և Բաթումում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանը։