Газета "Ахпюр"

Դեկտեմբերի 1-ից 3-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո Երևանում անցկացվեց «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը։

Культура
Դեկտեմբերի 1-ից 3-ը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո Երևանում անցկացվեց «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը։ Քառամյա պատմություն ունեցող միջազգային փառատոնը մեկ հարթակում էր համախմբել զարգացման տարբեր առանձնահատկություններով շուրջ 150 երեխաների և պատանիների:

Այս տարի առաջին անգամ Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ միջոցառման մասնակիցը դարձան նաև Թբիլիսիի Արամ Խաչատրյանի անվան թիվ 10 երաժշտական դպրոցի սաները՝ դաշնակահարներ Անանո Դանելիան և Տատյանա Չիպլիևան։ Նրանք Հայաստան էին մեկնել ուսուցչի՝ Կարմեն Բաղդասարովայի ուղեկցությամբ։

Դպրոցի սաները դեկտեմբերի 1-ին ելույթ ունեցան Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, իսկ դեկտեմբերի 3-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հռչակված Հաշմանդամների միջազգային օրվան նվիրված Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գալա համերգին։
Made on
Tilda