В Генконсульстве Армении в Тбилиси прошла встреча с директором Армянского драматического театра им. Петроса Адамяна Луизой Хачатуровой. Она представила достижения театра, рассказала о репертуаре, включающем армянские и грузинские спектакли, а также об участии в театральных постановках в разных городах Армении и Грузии. Генеральный консул Нарине Матосян отметила важную роль театра в сохранении армянской культуры и выразила готовность поддержать будущие мероприятия в Батуми.
Բաթումում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունում Գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանը հյուրընկալել է Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի տնօրեն Լուիզա Խաչատուրովային:
Թատրոնի տնօրենը հակիրճ ներկայացրել է իրենց գործունեության պատմությունը, խաղացանկում ընդգրկված հայերեն և վրացերեն բեմադրությունները, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի տարբեր քաղաքներում կայացած հյուրախաղերը:
Գլխավոր հյուպատոսը կարևորել է թատրոնի գործունեությունը և առանցքային դերակատարությունը՝ Վրաստանում հայկական մշակույթի պահպանման և ներկայացման ոլորտում և պատրաստակամություն է հայտնել աջակցելու Բաթումում կայանալիք հյուրախաղերի կազմակերպման գործում: