Մարտի 2-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի գլխավորած պատվիրակությունը ճանաչողական այց կատարեց Վրաստանի Քվեմո-Քարթլիի մարզի Բոլնիսի մունիցիպալիտետ: Բոլնիսիի քաղաքապետարանում ՀՀ դեսպանին ընդունեց քաղաքապետ Դավիդ Շերազարիշվիլին և սակրեբուլոյի նախագահ Թամազ Ժորժոլիանին: Հանդիպմանը ներկա էր նաև Քվեմո-Քարթլիում Վրաստանի կառավարության ներկայացուցչի տեղակալ Կախա Կոբերիձեն:
Նույն օրը ՀՀ դեսպանի գլխավորած պատվիրակությունն այցելեց Բոլնիսի քաղաքի թիվ 2 հանրային դպրոց: Ողջույնի խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Մանանա Ադամիան: Քաղաքապետ Դ.Շերազարիշվիլիի և ՀՀ դեսպանի ելույթներից հետո Ա.Սմբատյանը պատասխանեց կրթօջախի մանկավարժների, աշակերտների և ծնողների հարցերին: Հանդիպման ավարտին դեսպանը գրքեր նվիրեց դպրոցի գրադարանին և շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար:
Այցի շրջանակներում ՀՀ դեսպանը եղավ նաև մունիցիպալիտետի Կիանեթի և Բոլնիս-Խաչեն գյուղերում, որտեղ հանդիպումներ ունեցավ գյուղերի բնակչության հետ, պատասխանեց վերջիններիս հարցերին: Բոլնիս-Խաչեն գյուղում ՀՀ դեսպանի գլխավորած պատվիրակությունն այցելեց նաև Ղազարոս Աղայանի անվան տուն-թանգարան, շրջայց կատարեց դասականի ապրած տանը՝ իր գրառումը թողնելով պատվավոր հյուրերի հուշամատյանում:
2 марта делегация во главе с послом Республики Армения Ашотом Смбатяном посетила познавательный визит в муниципалитет Болнис в Кемо-Картли Грузии. Посла республики в Болниси приняли мэр Давид Шеразаришвили и президент Сакрабуло Тамаз Грузин. На встрече также присутствовал в Кемо-Кортли, заместитель представителя правительства Грузии.
В этот же день делегация во главе с послом Армении посетила Болнисскую государственную школу No2. С приветствием выступила директор школы Манана Адамян. Мэр Д. После выступлений Шеразаришвили и посла РА А. Смбатян ответил на вопросы учителей, учеников и родителей школы. В завершении встречи посол вручил книги школьной библиотеке и поблагодарил за теплый прием.
В рамках своего визита посол Армении также посетил села Кианет и Болнис-Хачен муниципалитета, где встретился с населением сел, ответил на вопросы последних. В селе Болнис-Хахен делегация во главе с послом Армении посетила дом-музей им. Газароса Агаяна, провела экскурсию по классическому дому, оставив записку в памятнике почетным гостям.