Օգոստոսի 27-ին Վրաստանի Սամցխե-Ջավախեթի շրջանի Կարծախ գյուղում նշվեց ամենամյա «Ջիվանու օրը»։ Հայ մեծանուն աշուղին նվիրված միջոցառման մասնակիցները նախ ծաղիկներ խոնարհեցին Կարծախում կանգնեցված Ջիվանու կիսանդրուն, ապա այցելեցին աշուղ Ջիվանու տուն-թանգարան, որտեղ ծանոթացան նրա ապրած կյանքին ու հարուստ ստեղծագործական ժառանգությանը։
Միջոցառմանը կատարումներով հանդես եկան հայաստանյան «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը և Ախալքալաքի «Ջավախք» համույթը։