Օգոստոսի 5-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այցելեց վրաց քաղաքական գործիչ Ջումբեր Պատիաշվիլիին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։ 1988թ․ Սպիտակի ավերիչ երկրաշարժի օրերին Ջ.Պատիաշվիլին Վրաստանի ԽՍՀ կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարն էր, ով առաջինը շտապեց աղետի գոտի՝ իր աջակցությունը բերելով հայ ժողովրդին, ղեկավարելով Վրաստանից ցուցաբերվող օգնության պետական հանձնաժողովը։ Այդ ողբերգական օրվանից յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 7-ին Ջ.Պատիաշվիլին այցելում է Թբիլիսիի հայկական եկեղեցի՝ իր խոնարհումը բերելով երկրաշարժի զոհերի հիշատակին։
Վրացական քաղաքականության և հայ-վրացական բարեկամության մեջ իր անջնջելի հետքը թողած հարգարժան գործիչը Ծերովանիի ընտանեկան ամառանոցում նշում էր ծննդյան 83-ամյակը։ ՀՀ դեսպանը հայ ժողովրդի անունից շնորհավորեց ու բարեմաղթանքներ հղեց Ջ.Պատիաշվիլիին՝ կրկին շեշտելով երախտիքի խորը զգացումն ու ակնածանքը։
Ջ.Պատիաշվիլին ջերմությամբ խոսեց վաղուց բարեկամ դարձած իր հայ գործընկերների մասին` փաստելով դրանք նաև իր հավաքածուում պահվող լուսանկարների և կենսագրական տարբեր դրվագների միջոցով։ Նա վերստին կարևորեց ինչպես անցյալում, այնպես էլ ներկայում և ապագայում հայ-վրացական եղբայրական սիրո և փոխհարգանքի անհրաժեշտությունը։
5 августа посол Армении в Грузии Ашот Смбатян посетил грузинского политика Джумбера Патиашвили в день рождения. 1988 г. Во дни разрушительных землетрясений Спитака Дж. Патиашвили был первым секретарем Комкус Центкома Грузинской ССР, который первым бросился в зону катастрофы, оказав поддержку армянскому народу, возглавляв Госкомитет помощи из Грузии. Каждый год с того трагического дня 7 декабря. Патиашвили посещает армянскую церковь в Тбилиси, поклоняясь памяти жертв землетрясения.
Почтенный деятель, оставивший свой неизгладимый след в грузинской политике и армяно-грузинской дружбе, отметил 83-й день рождения на даче семьи Церовани. Посол Армении поздравил и поздравил от имени армянского народа Дж. Патиашвили еще раз подчеркивает глубокое чувство благодарности и ясности.
Дж. Патиашвили тепло рассказал о своих армянских коллегах, которые долго дружили, через фотографии, хранящиеся в его коллекции и различные биографические эпизоды. Он вновь подчеркнул необходимость армяно-грузинской братской любви и уважения как в прошлом, так и в настоящем, так и в будущем.